ՊՆ. Ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունն Ադրբեջանի քաղաքականությունն է![]() 14 փետրվարի 2017 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայությունն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և անմարդկային վերաբերմունքը, շարունակում են մնալ պետական քաղաքականություն: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Փետրվարի 11-ին Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ «Մենք, ստանալով նման խնդրանք Ադրբեջանի քաղաքացու կողմից, անմիջապես քննարկել ենք ու եկել այն եզրահանգման, որ որևէ հիմքեր՝ մերժելու ժամանակավոր ապաստանի խնդրանքը, չունենք», - ասել է Սարգսյանը, հաղորդում է Aysor.am-ը: Նախարարն ընդգծել է, որ միջազգային կառույցների հետ փոխգործակցելով՝ Հայաստանն անելու է ամեն ինչ, որ ապահովի այդ մարդու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությունն ու նրա համար մշտական ապաստան գտնելը։ Թալիշներն իրանալեզու ազգ են, հիմնականում բնակվում են Ադրբեջանի ու Իրանի` Կասպից ծովին սահմանամերձ հատվածներում: Ադրբեջանում, պաշտոնական տվյալլներով, ապրում է մոտ 110 հազար թալիշ: «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովն 2013 թվականին Ադրբեջանի դատարանի որոշմամբ 5տարվա ազատազրկման էր դատապարտվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |