ՀՀ-Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել

ՀՀ-Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանագոտում, Բավրա գյուղի մերձակայքում: 2.5 մագնիտուդով երկրաշարժը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:36-ին (Գրինվիչի ժամանակով` 09:36-ին) հյուսիսային լայնության 41.150 և արևելյան երկայնության 43.910 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 10 կմ դեպի հյուսիս-արևելք):

Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---