ՄՅՈւ-ն Անգլիայի Գավաթի խաղարկության 1/4-ում է. Մխիթարյանը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ

ՄՅՈւ-ն Անգլիայի Գավաթի խաղարկության 1/4-ում է. Մխիթարյանը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 19-ին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:

Հանդիպման հաշիվը բացել են տանտերերը. 17-րդ «Բլեքբերնի» ֆուտբոլիստ Դենի Գրեմը գնդակն ուղարկել է հաղթողների դարպասը: Պատասխան գնդակը խփվել է ընդամենը 10 րոպե անց: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը:

Հյուրերին հաղթանակ է պարգևել Զլատան Իբրահիմովիչը, որը 75-րդ րոպեին գնդակը գեղեցիկ հարվածով ուղարկեց Ջեյսոն Սթիլի պաշտպանած դարպասը:

Խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուներն ընտրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին. հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում իր մրցակցի անունը կիմանա վիճակահանության արդյունքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---