Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի30 ապրիլի 2024 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ սերիալ կնկարահանի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։ Նա հայտնել է նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքել, գրում է Արմենպրեսը։ «Պայմանագիր ենք կնքել Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ։ Սա շատ կարևոր փաստաթուղթ էր՝ հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները և Արգենտինայում հայկական սփյուռքի հեղինակությունը։ Ի լրումն այդ պայմանագրի՝ մեր Հանրային հեռուստաընկերությունը իր գործընկերների հետ արդեն պլանավորել է մեծ սերիալ նկարահանել։ Կարծում եմ՝ դա հաջողությամբ կպսակվի»,- ասել է Հակոբյանը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |