ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա30 ապրիլի 2024 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովում, դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, ասել է, թե «Շողակաթ» Հ/Ը կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այդ հեռուստաընկերությունը, ի՞նչ պիտի եթեր տա, ի՞նչ է եթեր տալիս, ինչի՞ մասին է առհասարակ։ Հակոբյանը նշել է, որ ժամանակին այդ ալիքը կոչվում էր հոգևոր մշակութային ալիք, սակայն նոր օրենքը ուժի մեջ մտնելուց այդ ալիքը պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ, հայտնում է «Փաստինֆոն»։ «Այսինքն, այն իր ուղղվածությամբ՝ հոգևոր չի։ Մենք մեկ անգամ ընդամենը պաշտոնական նամակ գրեցինք խորհրդի ղեկավարին, և ի պատասխան ստացաք սղագրությունները հաղորդումների։ Այսինքն, և կրթական, և մշակութային բաղադրիչը մեծ տեղ ունեն, բայց ամենակարևոր բաղադրիչը իհարկե եկեղեցական բաղադրիչն է։ Մենք գտնում ենք, որ դա պետք է նվազեցվի և պետք է ավելի շատ լինեն այն հաղորդումները, ինչի համար «Շողակաթը» ֆինանսավորվում է պետութունից, դրանք կրթական գիտական, մշակությաին հաղորդումներն են։ Ամեն դեպքում, մենք էլ ենք գտնում, որ օրենքի հետ որոշ անհամապատասխանություններ կան»,-ասել է Հակոբյանը։ Ալեքսանյանը արձագանքել է, որ սա նշանակում է, որ հանրային հեռուստաընկերություն է, որը ֆինանսավորվում է պետության, հարկատուների կողմից, և փաստացի պետք է կատարի որոշակի գործունեություն, բայց հանդես է գալիս որպես հոգևոր ալիք։ Իհարկե, հոգևորը վատ չի, բայց ՀՀ հարկատուների հարկերն էլ պետության փողերն են, ֆինասավորում է ու խնդիր ունի նրա հետ՝ թե ինչ պետք է լուսաբանվի ու ինչ է լուսաբանվում»։ Հակոբյանը տեղեկացրել է, որ Մայր Աթոռն էլ ֆինանսավորում ունի։ «Բավական մեծ գումար նաև Մայր Աթոռն է հատկացնում։ Այդ հեռուստաընկերությունն անգամ այլ շենքում է տեղակայված և որոշակի ինքնավարություն ունի հանրային հեռարձակողների շարքում»,–ասել է նա։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |