Գերմանիայում մտադիր են վերահսկել ներգաղթյալների բջջայինները20 փետրվարի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կառավարությունը մտադիր է ընդլայնել ներգաղթյալների բջջային կապի տվյալների ստուգման իր լիազորությունները: Այդ տվյալները նախատեսվում է օգտագործել Գերմանիայում ապաստան հայցող անձի ճշգրիտ նույնականացման համար, գրում է Deutsche Welle-ն մի շարք տեղական ԶԼՄ-ների վրա հղումով: Որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով իրենց տրամադրության տակ եղած օրինագծին, որը պատրաստել են Գերմանիայի ՆԳՆ-ում և որն ուղղված է ներգաղթյալների արտաքսման արագացմանը: Փաստաթուղթը վերաբերում է այն ներգաղթյալներին, որոնք մերժում են ստացել երկրում մնալու հարցում: Փաստաթուղթը դեռ վերջնական չի հաստատվել, գրում են ԶԼՄ-ները: Ըստ գործող օրենսդրության, փախստականների գործերով զբաղվող դաշնային գերատեսչությունն իրավունք չունի զննել փախստականների բջջային հեռախոսների տվյալներն առանց նրանց թույլտվության: Բացառություն են միայն այն դեպքերը, երբ խոսքը հանցագործության մեջ կասկածվելու մասին է: Ըստ ԳԴՀ ՆԳՆ-ի, 2016-ին բջջային հեռախոսների տվյալների կիրառումը կարող է նպատակահարմար լինել ապաստան հայցողների 50-60 տոկոսի նույնականացման հաստատման համար, խոսքը մոտ 150.000 մարդու մասին է: Ըստ Գերմանիայի իշխանությունների, փախստականները հաճախ սխալ տվյալներ են հայտնում իրենց մասին` արտաքսումից խուսափելու կամ ավելի շատ սոցնպաստներ ստանալու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |