Կալինինգրադում հայի մարդասպաններին դատապարտել են 14 տարվա ազատազրկման20 սեպտեմբերի 2007 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Կալինինգրադի Զելենոգրադի շրջանային դատարանն երկրորդ դատավճիռն է կայացրել 2005թ. սեպտեմբերին Հայաստանում ծնված Մերուժան Սարգսյանի սպանության եւ նրա եղբոր Վարուժան Սարգսյանին ծեծի ենթարկելու գործով: Դատապարտյալներ Վլադիմիր Պոդտոպտաննին եւ Լիտվայի քաղաքացի Դենիս Կրուպիցինը (մեկ այլ վարկածով` Կրիպիցկի) մեղավոր են ճանաչվել 111 հոդվածի 4-րդ դրույթով` առողջությանը կանխամտածված կերպով ծանր վնասի պատճառում, որին հետեւել է տուժածի մահը, 112 հոդվածով` առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում եւ դատապարտվել են 14 տարվա ազատազրկման: 2006թ. կայացված առաջին դատավճիռն ենթադրում էր առավել խսիտ պատիժ` 16 տարվա ազատազրկում: Սակայն այն բողոքարկվեց մարզային դատարանում, իսկ գործը վերադարձվեց վերանայման շրջանային դատարան: Այս դատավճիռը, հավանաբար, նույնպես կբողոքարկվի, քանի որ երկու կողմերին էլ` եւ մեղադրությանը, եւ պաշտպանությանը, այն չի բավարարում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |