Ալեքսանդր Գրիշչուկը՝ ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» հաղթող. Արոնյանը ձախողել է

Ալեքսանդր Գրիշչուկը՝ ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» հաղթող. Արոնյանը ձախողել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի Շարժայի փուլի վերջին՝ 9-րդ տուրը։

Հաղթանակներ են տարել Շախրիար Մամեդյարովը՝ Յիֆան Հուի, Պավել Էլյանովը՝ Սալեհ Սալեմի և Լիրեն Դինգը՝ Լևոն Արոնյանի նկատմամբ։ Վերջինս, ունենալով 8 ոչ ոքի և մեկ պարտություն, 4 միավորով զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։

Ալեքսանդր Գրիշչուկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիար Մամեդյարովն իրենց վերջնական ակտիվում գրանցել են 5․5-ական միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել են համապատասխանաբար 1-3-րդ տեղերը, գրում է Chess.am-ը։

Շարժայի փուլը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի սկիզբն էր։ Առջևում ևս 3 մրցաշար է սպասվում։ Ընդհանուր 4 մրցաշարում ամենաբարձր ցուցանիշն ունեցող 2 շախմատիստ միայն հնարավորություն կունենան մասնակցելու հավակնորդների մրցաշարին։

Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---