// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արաբկիրում էքստրիմ զբոսավայր կստեղծվի

Արաբկիրում  էքստրիմ զբոսավայր կստեղծվի

PanARMENIAN.Net - Արաբկիր վարչական շրջանում գտնվող ամենահին այգին, որը հայտնի է որպես «Մալականների այգի», վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ ու նախաձեռնությամբ էքստրիմ զբոսավայրի կվերածվի:

Զբոսայգում էքստրիմ ատրակցիոններ, մանկական սրճարաններ, բացօթյա կինոթատրոն, բացօթյա գրադարաններ կլինեն, հայտնում է Երկիր Մեդիան:

Հին այգին վերանորոգելու և բարեկարգելու համար էքստրիմ զբոսավայրեր կառուցելու փորձ ունեցող ռուսական ընկերություն է գտնվել, ներդրումներ են անելու: Խոստանում են՝ այգին իր տեսքը չի կորցնելու, ատրակցիոններն անվտանգ են լինելու:

Մալականների այգին անմխիթար վիճակում է գտնվում, այնտեղ պարբերաբար աղբահանման հետ կապված խնդիրներ են առաջանում:

 Ուշագրավ
36.2%-ը ծանոթ չէ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցված քաղաքացիների 81%-ը դրական է գնահատել
Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող 1966 թ. ծնված Ա. Ա.-ի դին
Պաշտպանի խոսքով, այս պահին քննչական գործողություններ են կատարվում