Լավրով. ՀՀ-ն և Ադրբեջանը հեռու են համաձայնությունից ԼՂ հիմնախնդրի առանցքային հարցերում

Լավրով. ՀՀ-ն և Ադրբեջանը հեռու են համաձայնությունից ԼՂ հիմնախնդրի առանցքային հարցերում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը հեռու են համաձայնությունից ԼՂ հիմնախնդրի առանցքային հարցերում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք հուսով ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվող հակամարտություն է: Այդ են վկայում բազմամյա շփումները, որոնց արդյունքում հաջողվել է կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ընկալում մշակել: Դրանք և անվտանգության հարցերն են, առաջին հերթին, հումանիտար հարցերն են, այն շրջանները վերադարձնելու հարցերն են, որոնք հարում են Լեռնային Ղարաբաղին և այժմ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից: Դա նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է՝ անկասկած, այնտեղ ապրող մարդկանց հաշվի առնելով: Դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումն է»,-ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այդ ասպեկտներից շատերի մասով «մենք ունենք համաձայնություն»,-ասել է նա:

«Սակայն, 2-3 կոնկրետ թեմա, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են: Եվ, չեմ թաքցնի, մենք դեռ հեռու ենք մի իրավիճակից, երբ կողմերը միասնական մոտեցում կմշակեն այդ ասպետկների վերաբերյալ»,-ասել է նախարարը:

Ըստ Լավրովի, ղարաբաղյան հակամարտության 2-3 առանցքային հարց, որոնց մասին խոսք է գնացել Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ, դեռ լրացուցիչ ջանքեր են պահանջում:

Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1000 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---