Մինչև տարեվերջ կգործարկվի ԱՊՀ երկրների միջև փոստային փոխանցումների նոր համակարգ` PosTransfer 7 մարտի 2017 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հայփոստ ՓԲԸ-ն հայտնում է Համաշխարհային փոստային միության ներքո փոստային դրամական փոխանցումների նոր համակարգի՝ PosTransfer նախագծի ստեղծման մասին: Նախագծի առաջին փուլը կգործարկվի Հայաստանում, Բելոռուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում և Ուկրաինայում: Նոր համակարգն ամբողջությամբ կներդրվի 2017թ. տարեվերջին: Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016թ-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում: Հայփոստում նշում են, որ արդեն իսկ ստեղծված է միասնական պլատֆորմ, մշակված է ծառայության ֆիրմային ոճն ու լոգոն: PosTransfer փոստային դրամական փոխանցումների համակարգը ենթադրում է փոխանցումների ընդունում և վճարում փոստային օպերատորների մասնաճյուղային ցանցի միջոցով՝ կիրառելով հեռահաղորդակցման միջոցներ, այդ թվում բջջային հավելված: Փոխանցումները հասանելի կլինեն անմիջապես ուղարկելուց հետո, առցանց ռեժիմով՝ բոլոր անդամ երկրների համար միասնական օպերացիոն և տեխնոլոգիական ստանդարտներով: Համաշխարհային փոստային միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում: Համաշխարհային Փոստային Միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները |