ԱՄՆ-ն հուսով են, որ կկարողանան առաջ մղել Ղարաբաղի հակամարտության կարգավորումը 4 հոկտեմբերի 2007 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Նյու-Յորքում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսի եւ Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում շոշափվել է Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացումների անհրաժեշտությունը: Մեկնաբանելով հանդիպման արդյունքները` Նիկոլաս Բերնսը հայտարարել է. «Ավելի վաղ ես հանդիպել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ: Մենք շարունակելու ենք քննարկել Ղարաբաղի հարցը Արդբեջանի եւ Հայաստանի հետ: Մենք նաեւ լավ քննարկումներ ենք վարել էներգետիկ հարցերով»: Նա նշել է, որ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը շոշափվել է նաեւ իրանական հարցը. «Մենք խոսել ենք նաեւ Իրանի մասին: Ես տեղեկացրել եմ նախարարին, որ ԱՄՆ-ն շարունակելու են պաշտպանել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու գաղափարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Մենք դեմ ենք «Համասը», «Հեզբոլահը», Իրաքի շիա ռազմական խմբավորումներին եւ Ավղանստանի թալիբներին զինելու եւ ֆինանսավորելու Իրանի փորձերին», հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա |