Աշխարհաքաղաքական խնդիրները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ավելի մեծ նշանակություն ունեն, քան կրոնականները 8 հոկտեմբերի 2007 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Աշխարհաքաղաքական խնդիրները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ավելի մեծ նշանակություն ունեն, քան կրոնականները, հայտարարել է Հարվարդի համալսարանի փորձագետ, դոկտոր Բրենդա Շաֆերը, Ռեյկյավիկում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 53-րդ ամենամյա նստաշրջանի շրջանակներում Անվտանգության չափագրման քաղաքացիական կոմիտեի նիստի ժամանակ: Նրա խոսքերով, փաստորեն կրոնը շատ փոքր դեր է կատարում, կամ ընդհանրապես չի ազդում Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մեծամասնության արտաքին քաղաքականության վրա: Միությունները չեն ստեղծվում, ելնելով մշակութային արժեքներից: «Մահմեդականությունը կամ քրիստոնեությունը մեծ կշիռ չունեն: Օրինակ, դա վերաբերում է Իրանին եւ նրա կողմից ընտրված գործընկեր երկրներին: Այդ մասին է վկայում նաեւ Իրանի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: Պետության պաշտոնական մշակույթը չի սահմանափակում արտաքին քաղաքականության ուղղությունները»,-հայտարարել է Բ.Շաֆերը: Արեւմտյան երկրները պետք է դադարեն մտածել, թե կրոնն է որոշում գործընկերների ընտրությունը եւ վերանայեն իսլամի դերի ընկալումը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրներում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |