Վրաստանի խորհրդարանը կքննարկի երկրում սահմանադրական միապետություն սահմանելու հնարավորությունը 9 հոկտեմբերի 2007 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն երեքշաբթի օրվա երկրորդ կեսին խորհրդակցություններ կսկսի կոմիտեների եւ խմբակցությունների ղեկավարների հետ երկրում սահմանադրական միապետություն սահմանելու հարցի շուրջ: Այդ հանդիպման ավարտին կորոշվի Վրաստանի պետական կառուցվածքի` մասնավորապես սահմանադրական միապետության ինստիտուտի ներմուծման վերաբերյալ քաղաքական բանավեճի անցկացման ամսաթիվը: Նախօրեին այդ հարցը արծարծել էր «Աջ ընդդիմություն» խմբակցությունը խորհրդարանական բյուրոյի նիստում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Վրաստանում սահմանադրական միապետություն սահմանելու գաղափարով կիրակի օրը հանդես է եկել Ամենայն վրաց կաթողիկոս Իլիա Երկրորդը: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն հավանություն է տվել այդ գաղափարին, հայտարարելով թե թեեւ դա այսօրվա գործ չէ, խորհրդարանը պատրաստ է քննարկել այդ նախաձեռնությունը: Իր հերթին ընդդիմության ներկայացուցիչներն արդեն իրենց հետաքրքրությունն են ցուցաբերել այդ առաջարկի հանդեպ` կարծիք հայտնելով, թե երկրում միապետության սահմանումը միակ ելքն է Վրաստանի համար: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |