Գերմանիան կրճատում է սպառազինության արտահանումը Թուրքիա22 մարտի 2017 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային կառավարությունը սկսել է ավելի հաճախ մերժել Թուրքիային զենքի վաճառքին առնչվող գործարքները: 2016-ի նոյեմբերից սկսած կառավարությունը մերժել է 11 այդպիսի գործարք: 2010-2015թթ. Գերմանիայի կառավարությունը Թուրքիա զենի արտահանման հետ կապված 8 գործարք է մերժել: Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ ավելի զգուշավոր է դարձել Թուրքիային զենք վաճառելու հարցում, չնայած ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից լինելու հանգամանքին: Պատճառը 2016-ի հուլիսի պետական հեղաշրջման անհաջող փորձն է և Թուրքիայի նախագահ Էրդողանի կոշտ գործողություններն իր քաղաքական ընդդիմադիրների դեմ, գրում է Deutsche Welle-ն Süddeutsche Zeitung-ի վրա հղումով: «Հաշվի է առնվել, որ մարդու իրավունքները միշտ հատուկ նշանակություն ունեն սպառազինության արտահանման գործում», -ասվում է նախարարության պաշտոնական պատասխանում Բունդեսթագի պատգամավորի հարցմանը: Սովորաբար Գերմանիայի կառավարությունը չի խոչընդոտում զենքի վաճառքին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, սակայն Թուրքիայի դեպքում հատուկ ուշադրություն է դարձվում «այն ռիսկին, որ զենքը կարող է կիրառվել ներքին հետապնդումների համար կամ քրդերի դեմ»: 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո ընդհանուր առմամբ, հետաքննություն է հարուցվել 4.176 դատավորի և դատախազի դեմ, որոնցից 3.886-ը արդեն հեռացվել են աշխատանքից: Մյուսների վերաբերյալ հետաքննությունները դեռևս ընթացքի մեջ են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում, ընդհանուր առմամբ, բանտարկվել է 43.000 քաղաքացի, աշխատանքից հեռացվել՝ 100.000 պետական պաշտոնյա, որոնք մեղադրվում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |