Արոնյանը կխաղա Grenke Chess Classic մրցաշարում

Արոնյանը կխաղա Grenke Chess Classic մրցաշարում

PanARMENIAN.Net - Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ապրիլի 15-22-ը կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար:

Ութ գրոսմեյստեր, այդ թվում Լևոն Արոնյանը, միմյանց հետ կխաղան շրջանաձև մրցակարգով, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարի կազմը` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Հոու Յիֆան (Չինաստան), Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա), Գեորգ Մայեր (Գերմանիա):

2017-ի փետրվարին Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի Շարժայի մրցաշարում, ունենալով 8 ոչ ոքի և մեկ պարտություն, 4 միավորով զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---