Gallup. Հարցվածների ավելի քան 60%-ը ծանոթ է նախընտրական ծրագրերի

Gallup.  Հարցվածների ավելի քան 60%-ը ծանոթ է նախընտրական ծրագրերի

PanARMENIAN.Net - ՀՀ հարցված քաղաքացիների ավելի քան 60%-ը ծանոթ է կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին: Այս մասին հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման արդյունքները։

Հարցին՝ ծանոթացել եք արդյոք քաղաքական կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի հետ, հարցվածների 63.8%-ը դրական է պատասխանել, 36.2%-ը՝ բացասական:

Հարցումը կատարվել է քարոզարշավի 15 օրվա ընթացքում՝ ՀՀ-ում 1145 քաղաքացու շրջանում։

«Որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել» հարցին քաղաքացիների պատասխանները հետևյալ պատկեր ունեն.

«Ծառուկյան» դաշինք՝ 76.4%, Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 65.1%, ԵԼՔ կուսակցությունների դաշինք՝ 23.1%, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք՝ 16.6%, Հայկական վերածնունդ կուսակցություն՝ 16.1%, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն՝ 13.5%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 10.8%, Ազատ դեմոկրատներ կուսակցություն՝ 8.7%, Կոնգրես և ՀԺԿ կուսակցությունների դաշինք՝ 8.2%, քաղաքացիների 1.4%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:

Հարցված քաղաքացիների 81.9%-ը հեռուստացույցի միջոցով է ծանոթացել կուսակցության կամ կուսացությունների դաշինքի նախընտրական ծրագրին: 30.6%-ը՝ բուկլետների միջոցով, 20%-ը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, 16.9%-ը՝ բակերում, համայնքում հանդիպումների միջոցով, 7%-ը՝ մամուլից, 5.3%-ը՝ պաստառներից, 4.3%-ը՝ արտաքին գովազդից, 3.6%-ը՝ ռադիոյից, 1%-ը՝ կուսակցության վեբ կայքից, 4.8%-ը՝ այլ միջոցներից:

Կարդացեք նաև՝ Հարցում. 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը վարչապետ լինի նաև ԱԺ ընտրությունից հետո

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---