ԵԽԽՎ պավիրակությունը դիտարկելու է ՀՀ խորհրդարանական ընտրությունները

ԵԽԽՎ պավիրակությունը դիտարկելու է ՀՀ խորհրդարանական ընտրությունները

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 22 հոգանոց պատվիրակությունը կդիտարկի ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ:

Մինչև ընտրությունների օրը ԵԽԽՎ պատվիրակությունը կհանդիպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, արդարադատության նախարարի, քաղաքական հիմնական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԿ-ների ու լրատվամիջոցների հետ։

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---