Նալբանդյան. ԱԳՆ-ն պատրաստ է օժանդակել ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությանը

Նալբանդյան. ԱԳՆ-ն պատրաստ է օժանդակել  ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությանը

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին:

Նախարարը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը և ԱԳՆ պատրաստակամությունը՝ իր իրավասությունների շրջանակներում օժանդակելու ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին:

Նալբանդյանը նշել է Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և արժևորել Հայաստանում ընտրական գործընթացներում ԺՀՄԻԳ-ի արդեն 11-րդ անգամ դիտորդական առաքելության իրականացումը։

Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների դիտարկումը, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով օժանդակության տրամադրումը, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված փոխգործակցությունը։

Նախարարը շեշտել է որ, միջազգային կառույցների աջակցությամբ, Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է նաև միջազգային համապատասխան կառույցների դրական գնահատականին։

Իգնասիո Սանչես Ամորը ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման ուղղությամբ իրականացվող քայլերը և տեղեկացրել, որ դիտորդական առաքելության մեջ ներգրավված են երեք տասնյակ երկարաժամկետ և մոտ երեք հարյուր կարճաժամկետ դիտորդ, որոնք իրենց առաքելությունը կիրականացնեն Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---