ԱՄՆ-ն այլևս չի պնդում, որ Ասադը հրաժարական տա31 մարտի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան կախված կլինի Սիրիայի բնակիչներից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը: Ելույթ ունենալով Անկարայում՝ նա ասել է, որ «նախագահ Ասադի կարգավիճակը երկարաժամկետ հեռանկարում կորոշեն իրենք սիրիացիները», գրում է Deutsche Welle-ն: Նույն տեսակետն է հայտնել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Ըստ նրա, Ասադի հրաժարականն այլևս առաջնահերթ չէ Վաշինգտոնի համար: ԱՄՆ նոր վարչակազմը այլ գերակայություններ ունի, ուստի չի կենտրոնանում «Ասադից ազատվելու վրա»: Հեյլին պարզաբանել է, որ թեև նախագահ Թրամփի վարչակազմն Ասադին խոչընդոտ է համարում սիրիական կարգավորման համար, այնուամենայնիվ, այդքան արմատական մոտեցում չունի այդ հարցում, որքան Օբաման: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքական նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկութունն էր: Նույն դիրքորոշումն ունեն ԵՄ երկրները: Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներն ի սկզբանե պահանջում էին զրկել Ասադին բոլոր լիազորություններից և հայտարարում են, որ թույլ չեն նա, որ նա ազդեցություն ունենա երկրում անցումային շրջանի վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |