2005 տեղամասից ստացված նախնական արդյունքներ. ՀՀԿ՝ 49.15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27.37%, ԵԼՔ՝ 7.78%

2005 տեղամասից ստացված նախնական արդյունքներ. ՀՀԿ՝ 49.15%, «Ծառուկյան»  դաշինք՝ 27.37%,  ԵԼՔ՝ 7.78%

PanARMENIAN.Net - 2005 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքներով ՀՀ Ազգային ժողով 4 քաղաքական ուժ է մտնում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 768.945 ձայն կամ քվեների 49.15%-ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 428.120 կամ 27.37%, ԵԼՔ դաշինքը՝ 121.652 կամ 7.78%, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 102.938 կամ 6.58%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն 58.139 կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը 32.423 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25.863 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14.690 կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11.707 կամ 0.75%:

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 2009 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---