ՀՀ-ում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել

ՀՀ-ում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է ոսկրածուծի՝ արյունաստեղծ ցողունային բջիջների երկու փոխպատվաստում:

«Այդ երկու անձը միելոմային հիվանդներ են, քիմիոթերապիայի բազմաթիվ կուրսերից հետո հիվանդների մոտ ստացանք համապատասխան ռեմիսիա և հիվանդությունը կրկնվեց: Այդ հիվանդների մոտ ցուցված է ցողունային բջիջների փոխպատվաստումը»,- ասել է Յոլյանի անվան «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը:

Բժշկի խոսքով, փոխպատվաստումը միակ հնարավորությունն է տվյալ պարագայում, որպեսզի կարողանան երկարացնել նրանց կյանքը, գրում է Ա1+-ը:

Հիվանդներից մեկը Արցախից է, մյուսը՝ Հայաստանից:

«50-ամյա Էլմիրան մինչ փոխպատվաստումը բժշկի հետ խոսելիս ասել է, թե ուզում է այն ժամանակաշրջանում, որ պետք է ապրի, լինել առողջ և զգալ կյանքն այնպես, ինչպես կա: Եվ ապրել ընտանիքի հետ: Հիվանդը կյանքի որակի բարձրացման խնդիր դրեց»,- հավելել է Սմբատ Դաղբաշյանը:

Փոխպատվաստումն իրականացվել է Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլայուս Կրյոգերի ղեկավարությամբ: Նրա խոսքերով՝ սա ամբողջ աշխարհում իրականացվող նորարարական մեթոդ է:

Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան 60 հիվանդ: Փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով: Դրանում ներառված է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը և ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---