The New York Times-ը Պուլիցերյան մրցանակ է ստացել Պուտինի մասին հրապարակումների համար

The New York Times-ը Պուլիցերյան մրցանակ է ստացել Պուտինի մասին հրապարակումների համար

PanARMENIAN.Net - Միջազգային լրագրության ասպարեզում հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի է արժանացել The New York Times-ը Պուտինի մասին հրապարակումների համար: Այդ մասին Կոլումբիայի համալսարանի լրագրության դպրոցում հայտարարել է մրցանակի կազմկոմիտեի ղեկավար Մայքլ Փրայդը:

«Միջազգային լրագրության համար մրցանակը շնորհվում է The New York Times-ի աշխատակիցներին արտերկրում ռուսական ազդեցության տարածմանը նվիրված Վլադիմիր Պուտինի ջանքերին առնչվող նյութերի համար, որոնք սահմանել են ընթացիկ օրակարգը»,-ասել են կազմակերպիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ հայտարարության տեքստում բավականին քննադատաբար է խոսվում ՌԴ իշխանությունների կողմից իբր կիրառվող մեթոդների մասին, որոնք ուղղված են համաշխարհային ասպարեզում սեփական նպատակներին հասնելուն:

Որոշումը կայացվել է, քանի որ Պուտինի մասին թերթի հրապարակումներն առաջին տեղերում են հայտնվել վերջին շրջանի կարևորագույն նորությունների ցանկում:

Պարբերականը մրցանակի է արժանացել ևս 2 անվանակարգում՝ ակնարկի և լրատվական լուսանկարի համար:

Պուլիցերյան մրցանակը հանձնվում է 1917-ից ի վեր: 2017-ին այն շնորհվում է 21 անվանակարգում: Մրցանակն այժմ 10.000 դոլարից հասել է 15.000 դոլարի:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---