Մխիթարյանն աջակցություն է հայտնել «Բորուսիայի» ֆուտբոլիստներին և երկրպագուներին

Մխիթարյանն աջակցություն է հայտնել «Բորուսիայի» ֆուտբոլիստներին և երկրպագուներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաննաջակցություն է հայտնել «Բորուսիայի» ֆուտբոլիստներին և երկրպագուներին ապրիլի 11-ին ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Ես խորապես ցնցված եմ ապրիլի 11-ի երեկոյան Դորտմունդում հնչած պայթյուններից՝ մի քաղաքում, որը հատուկ տեղ ունի իմ սրտում: Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել «Բորուսիայի» երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»,-գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քննությունն ուսումնասիրում է հնարավոր իսլամական հետքի առկայությունը «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակման գործում:

Ընթերցեք նաև.Մխիթարյանը կոչ է արել աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը Հայաստանում

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---