Վ.Կազիմիրով. Պատերազմի վերսկսումը Ղարաբաղում վտանգավոր է ողջ միջազգային հանրության համար

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումն իրականում կհանգեցնի առավել ծանր հետեւանքների, զոհերի եւ ավերումների, քան 1992-1994 թթ. Զինված բախումների մասնակիցներ կլինեն այդ դեպքում ոչ թե կիսապարտիզանական կազմավորումները, այլ լավ զինված բանակները: Սակայն մոտակա 4-5 տարիներին ուժերի իրական հարաբերակցության դեպքում կողմերից ոչ մեկին չի հաջողվի հաղթական «բլիցկրիգ» կատարել: Իսկ տեւական ռազմական գործողությունները կործանարար են, առաջին հերթին, նրա համար, ով կսկսի: Միայն դա արդեն առանձնակի պատասխանատվության մոտեցում է պահանջում բարձրագույն ղեկավարության կողմից»,-գտնում է 1992-1994 թթ. Լեռնային Ղարաբաղի գծով Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:



Նրա պնդմամբ, պատերազմը վտանգավոր է նաեւ միջազգային հանրության համար` Հարավային Կովկասը այն տարածաշրջանը չէ, որպեսզի անհաղորդ հետեւենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: «Դյուրին չի լինի նոր ջարդն արդարացնել հայկական օկուպացիայով, քանի որ բոլորն են տեսնում, որ Երեւանն ու Ստեփանակերտը միանշանակորեն պնդում են փոխզիջումային խաղաղ լուծման վրա, իսկ Բաքուն սպառնում է նրանց պատերազմով, եթե չհանձնվեն` առանց պայմանների եւ արագ չհանձնեն բոլոր հողերը, ներառյալ ԼՂ-ն: Այդ տարածաշրջանում ուժի կիրառման ռեցիդիվը ավելի մեծ անոմալիա կհամարվի, քան նախկին պատերազմի անհամակրելի ժառանգությունը` օտար հողերի օկուպացիան»,-ընդգծել է ռուս դիվանագետը:



Նրա խոսքերով, զինադադարի խափանման մեղավորը կրակն իր վրա կկանչի որպես ԵԱՀԿ սկզբունքները խախտող եւ ԵԽ առջեւ պարտավորությունները չկատարած կողմ: «Դա կհանգեցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ գրեթե բոլոր պետությունների եւ նրա ազդեցիկ համանախագահների պարսավանքին նրա հասցեին, որոնք վաղուց եւ համառորեն փորձում են հասնել խաղաղ կարգավորման: Պատերազմին ուղղակիորեն դեմ են արտահայտվել մի շարք խոշոր պետությունների հեղինակավոր ներկայացուցիչներ եւ ազդեցիկ միջազգային կազմակերպություններ: Քչերը ռիսկի կգնան եւ հավանություն կտան ռազմական գործողությունների նախաձեռնողին: Նա դեռ չի հասնի իր նպատակին, իսկ այն անհապաղ դադարեցնելու պահանջն արդեն համընդհանուր կդառնա: Կհիշեն եւ այն, որ պատերազմը հակասում է ԱՀ սահմանադրությանը (9 հոդվածը մերժում է պատերազմը որպես միջազգային հակամարտությունների լուծման միջոց): Արդեն այժմ Ադրբեջանի ղեկավարներն իրենց ռազմատենչ սպառնալիքներով խարխլում են հարգանքը իրենց հիմնական օրենքի հանդեպ: Եթե ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեի հարցում այնտեղ հաճախակի են հղումներ անում Ադրբեջանի սահմանադրությանը, ապա այս հոդվածի մասին` ոչ մի խոսք, կարծես այն գոյություն էլ չունի: Բաքվին կհիշեցնեն սպառազինությունների մրցավազքի խթանումը տարածաշրջանում, ԱՀ ռազմական բյուջեի կտրուկ ավելացումը: Իր դերը կկատարի նաեւ այն քամահրանքը, որով այնտեղ վերաբերվեցին շփման գծում միջադեպերի հարթման մասին համաձայնագրին, որ ստորագրվել էր ԼՂ-ի եւ ՀՀ-ի հետ 1995 թվականի փետրվարի 4-ին Հեյդար Ալիեւի հրահանգով: Օր չի անցնում, որ ԱՀ պաշտպանության նախարարությունը չհաղորդի հայերի կողմից զինադադարի խախտման, երկու կողմից փոխհրաձգության զոհերի մասին: Սակայն խոսքը գնում է հերթական տրամաբանական անհամապատասխանության մասին` կարծես թե, Բաքուն ցանկանում է, որ միջադեպերը կասեցվեն, սակայն ինչու այնտեղ չեն էլ մատծում այն փաստաթղթի դրույթները կատարելու մասին, որը պաշտոնապես ստորագրվել է ԵԱՀԿ հովանու ներքո: Երեւանն ու Ստեփանակերտը բազմիցս են հանդես եկել համաձայնագիրը կատարելու իրենց պատրաստակամության մասին հայտարարություններով, եթե նման պատրաստակամություն դրսեւորի նաեւ ադրբեջանական կողմը: Սակայն նա համառորեն լռում է արդեն 10 տարուց ավելի: Եթե Բաքուն միջադեպերի մասին համաձայնագիրը թերի է համարում, տրամաբանական կլիներ ուղղել այն կամ լրացնել, նորը կնքել: Սակայն ոչ` ավելի լավ է զոհեր լինեն, լարվածությունը ուժգնացնելու համար, սրտաճմլիկ քարոզչություն վարել: Մի խոսքով, ուժային ռեվանշը առայժմ առնվազն ոչ շահութաբեր արկածախնդրություն է, որը սակայն կարող է առավել լուրջ հետեւանքներ ունենալ: Ինչպես արտահայտվել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով տեղակալ Դենիել Ֆրիդը, պատերազմը կխափանի Ադրբեջանի ապագան»,-գրում է Կազիմիրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի «Կա՞ արդյոք ելք փակուղուց Ղարաբաղում» հոդվածում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---