Օրհան Փամուկը դարձել է Ջորջթաունի համալսարանի պատվավոր դոկտոր

PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկին շնորհվել է Ջորջթաունի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան: Աստիճանի հանձնման արարողության ժամանակ համալսարանական խորհրդի նախագահ Ջոն Դե Ջիոյան նշել է, որ Օրհան Փամուկը գրում է Արեւմուտքի եւ Արեւելքի, ներկայի եւ ավանդույթների, Արեւմուտքի եւ իսլամի միջեւ առկա պարադոքսների մասին: «Օրհան Փամուկի վեպերը աջակցում են մարդասիրության ըմբռնմանը»,- նշել է նախագահը, հաղորդում է NTV-ն:



Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո Օրհան Փամուկը մեկնել է Թուրքիայից: Ավելի վաղ, Նոբելյան մրցանակակիրը քրեական պատասխանատվության էր ենթարկվել ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային արժանապատվությանն անպատվելու» համար, սակայն միջազգային հանրության ճնշման արդյունքում մեղադրանքը հանվեց:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---