Ամերիաբանկն ու VISA-ն «Եվրատեսիլի» կիսաեզրափակչի տոմսեր են խաղարկել

Ամերիաբանկն ու VISA-ն «Եվրատեսիլի» կիսաեզրափակչի տոմսեր են  խաղարկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ամերիաբանկի և VISA ընկերության կողմից համատեղ կազմակերպված քարտային արշավի եզրափակիչ խաղարկությունն էր, որի արդյունքով հաղթողներին տրամադրվեցին 2017-ի «Եվրատեսիլի» կիսաեզրափակչի 2 տոմս (յուրաքանչյուր տոմսը` 2 անձի համար):

Վիճակահանության արդյունքում արկղից հանվեց խաղարկությանը մասնակցող հետևյալ 2 հերթական համարը` 1240, 1676: Արկղից հանվեց նաև հավելյալ երկու համար՝ 1474, 1023, այն դեպքի համար, եթե առաջին երկու քարտապանը հրաժարվեն տոմսերից:

Խաղարկությանը մասնակցել են Ամերիաբանկի այն քարտապանները, ովքեր 2017-ի փետրվարի 23-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով (բացառությամբ Business քարտերի) կատարել են նվազագույնը 100.000 դրամին համարժեք գումարի չափով անկանխիկ վճարումներ:

Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ապրիլի 21-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ: Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մրցանակը հնարավոր չի լինի ստանալ:

«Մենք ամփոփում ենք VISA ընկերության հետ անցկացված համատեղ քարտային արշավը, որն ուներ երկու բաղադրիչ: Առաջինն ուղղված էր քարտերի վաճառքի խրախուսմանը. հաճախորդներին առաջարկում էինք վերցնել Visa Gold տեսակի քարտեր՝ վճարելով տարեկան ընդամենը 5000 դրամ, քարտերի ստանդարտ արժեքը տարեկան 20.000 դրամ է: Այս առաջարկն ակտիվորեն օգտագործվեց հաճախորդների կողմից:

Երկրորդ բաղադրիչն ուղղված էր քարտերից անկանխիկ շրջանառության ավելացմանը: Նշեմ, որ այս անգամ հատուկ թիրախավորել էինք այն սեգմենտը, որը փոքր գործարքներ է կատարում: Միջին խավին էինք ուզում արտոնություններ տրամադրել, որի նպատակով սահմանել էինք շրջանառության 100.000 դրամ շեմը: Փետրվարի 23-ից ապրիլի 11-ը ցանկացած Visa քարտով կատարված 100.000 դրամ և ավելի գործարքով քարտը մասնակցում է խաղարկությանը», - ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկային ծառայությունների նախագծերի ղեկավար Հելեն Դանիելյանը:

Նա նշեց, որ «Եվրատեսիլի» կիսաեզրափակչի տոմսը ներառում է հյուրանոցի, ավիատոմսի ծախսերը:

«Մեր կողմից կատարված թիրախավորումը բավականին հաջող էր ստացվել. ունեինք 2780 քարտ, որոնք բավարարեցին 100.000 դրամ շեմի պահանջին և դրանցից 2130-ը Visa Classic և Visa Electron տեսակի քարտեր են», - հավելեց Դանիելյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նույնպես նախատեսում են իրականացնել նմանատիպ ակցիաներ, որոնք պետք է ուղղված լինեն քարտով կատարվող անկանխիկ գործառույթների ավելացմանը:

Խաղարկության մասնակցության պայմաններին բավարարող Բանկի յուրաքանչյուր քարտատիրոջը նախապես ուղարկվել էր SMS հաղորդագրություն, որտեղ նշվել էր վիճակահանության մասնակցության իր հերթական համարը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---