ՀՀ ՊՆ. Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահները չեն տուժել

ՀՀ ՊՆ. Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահները չեն տուժել

PanARMENIAN.Net - Աֆղանական Մազարի Շարիֆ քաղաքի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Թալիբան» շարժման գրոհայիններն մոտ 150 աֆղան զինծառայողի են սպանել Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայի վրա հարձակման ժամանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---