Ծառուկյանն ընդդիմություն է որակել իր ղեկավարած դաշինքը24 ապրիլի 2017 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա չի կազմել, հետևաբար՝ ընդդիմություն է: Այս մասին ասել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում: Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ-ում հայտարարելու են, որ ընդդիմություն են, Ծառուկյանն ասել է. «Եթե կոալիցիա չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Հիմա տեսա՞ք, որ ընդդիմություն ենք։ Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, պետք է կարողանան գործ անեն, որ մարդկանց կյանքում փոփոխություն լինի։ Մարդկանց վիրավորելով երկիր չի կառուցվում»։ 2012-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարում էր, որ ընդդիմություն չէ, այլ՝ այլընտրանք: Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի հավաքած ձայները չեն կարող երաշխիք լինել խոստացված ներդրումների կատարման համար: Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում 15 միլիարդ դոլարի ներդրման խոստումի մասին, Ծառուկյանը նշել է, որ իրենք ընտրություններում ստացել են միայն 29-30 տոկոս ձայն, և ինքը չի կարող երաշխիքներ տալ այն մարդկանց, ովքեր խոստացել էին ներդրումներ կատարել. «Այս հարցում պետք է սպասել հաջորդ ընտրություններին», մեջբերում է Ա1+-ը։ ԱԺ ընտրություններում «Ծառուկյան դաշինքը» ստացել էր 428.892 քվե կամ 27.35%-ը: Նա նաև նշել է, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել, թե ով է Ծառուկյան դաշինքից զբաղեցնելու ԱԺ փոխնախագահի պաշտոնը. «Ոչ մի բան էլ դեռ որոշված չէ, որովհետև գործը դեռ Սահմանադրական դատարանում է»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |