ՀՀ ԱԳՆ ղեկավարը համաձայն չէ այն հայտարարության հետ, թե «Հայաստանի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում Ղարաբաղի հարցում»

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության քննադատությանը, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում հնչեցրել էր երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հանրահավաքին հնչել է նաեւ իմ անունը, բայց ես սա անձնական մեղադրանք կամ քննադատություն չեմ ընդունում, բայց, համենայն դեպս, քննադատություն է վարված քաղաքականությանը: Ժամանակը կգա, եւ կարծում եմ, որ դա շուտով կլինի, կետ առ կետ այդ բոլորին կարելի է պատասխանել, որպեսզի ժողովուրդը կարողանա ավելի լավ հասկանալ եւ իր եզրակացությունները անել», - ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին` ընդդիմության հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանը, նշելով նաեւ արտգործնախարար Օսկանյանի անունը, ասել էր. - «Հայաստանի իշխանությունները տասը տարի շարունակ, աշխարհին հիմարի տեղ դրած, ձեւացրել են, թե անկեղծորեն շահագրգռված են Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ` իրականում, սակայն, հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է` ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---