Լիբանանի նախարարը՝ Ծիծեռնակաբերդում. Յուրաքանչյուր մարդ պետք է ընդունի և ճանաչի Ցեղասպանությունը29 ապրիլի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի ավարտին, ապրիլի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում իր գրառման մեջ Միշել Ֆարաոնը նշել է. «անհավանական է այն, ինչ տեսանք այստեղ, սակայն, ցավոք, իրականություն է: Այնուհետև Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարարը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին»: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ յուրաքանչյուր մարդ աշխարհում պարզապես պետք է ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. «Ամենակարևոր հանգամանքը հենց այդ ճանաչումն է: Ես գալիս եմ մի երերից, որի ժողովորդը նույն ժամանակահատվածում մեծ տառապանքներ է տեսել: Հայաստանում և Լիբանանում բոլորս գիտակցում ենք, որ պետք է կանխել այս խավարը»: Լիբանանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1997-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |