Բեռլինում մեկնարկել են «սառեցված հակամարտություններին» նվիրված լսումները 5 նոյեմբերի 2007 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ԵԽԽՎ-ի դիտարկման կոմիտեն եւ Գերմանիայի Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտը երկօրյա լսումներ են անցկացնում Բեռլինում «սառեցված հակամարտությունների» շուրջ: Լսումներում Հայաստանը ներկայացնում են ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Հանդիպումն անցնում է ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի ղեկավար Էդուարդ Լինտների նախագահությամբ: Քննարկումներին մասնակցում են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի փոխնախագահ Թոմաս Մարկերտը, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Բրյուսելի համալսարանի քաղաքական հարցերի գծով պրոֆեսոր Բրունո Կոպպիտերսը: Ինչպես հայտարարել է լսումների բացմանը Է.Լինտները, «սառեցված հակամարտությունների» հարցը մշտապես գտնվում է ԵԽ ուշադրության կենտրոնում: Գերմանիայի Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Յուվե Հալբախը հանդես է եկել հիմնական զեկույցով: Նա նշել է, որ հետխորհրդային երկրներում որոշ հակամարտությունների պատմությունը սկսվել է ԽՍՀՄ փլուզումից: «Հակամարտությունների գոտիներում ներկայումս զինադադար է, սակայն խնդիրները չլուծված են մնում: Ուստի մենք ստիպված ենք անվանել այդ հակամարտությունները «սառեցված»: «Սառեցված հակամարտություններ» ունեցող Հարավային Կովկասի երկրների ընդգրկումը Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում խթան կհանդիսանա այդ հակամարտությունների կարգավորման համար: ԵՄ-ն մտահոգ է հակամարտությունների ձգձգմամբ եւ ցանկանում է, որ դրանք արագ կարգավորվեն, քանի որ դա թույլ կտա տարածաշրջանի երկրներին զարգանալ»,-ընդգծել է Հալբախը: Լսումների երկրորդ մասը, որը գլխավորելու է ԵԽԽՎ-ի ԼՂ գծով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղին: Քննարկումների ընթացքում զեկույցներով հանդես կգան Ջոնաթան Քոենը եւ Նոտտինհեմի համալսարանի քաղաքական հարցերի պրոֆեսոր Ստեֆան Վոլֆը: Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների ելույթներից հետո, տեղի կունենա բանավեճ, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |