Թուրքական լոուքոսթերի մուտքը հայկական շուկա հետաձգվում է 3 մայիսի 2017 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նամակ է ստացել ավիաընկերությունից: Նամակում ասվում է, որ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, հայտնում է Aysor.am-ը: Այդուհանդերձ, Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ «Պեգասուսի» մուտքով անվտանգության հետ կապված ընդհանրապես խնդիրներ չեն լինի։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ուղևորվում են դեպի Ստամբուլ, և ուսումնասիրելով շուկան, ավիաընկերությունը ցանկություն էր հայտնել մուտք գործել հայկական շուկա, բայց այս հարցը ներկայումս անորոշ ժամկետով հետաձգված է», - ասել է Սերգեյ Ավետիսյանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի 1-ից Երևան-Ստամբուլ չվերթով թռիչքներ կիրականացնի նոր լոուքոսթերը՝ «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները նախատեսվում էր իրականացնել շաբաթը 3 անգամ: «Պեգասուս» ավիաընկերությունը թուրքական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է մշտական և չարթերային թռիչքներ Եվրոպայում և Թուրքիայում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |