Միգրացիոն ծառայության պետ. ՀՀ-ից տարեկան մոտ 30.000 մարդ է արտագաղթում

Միգրացիոն ծառայության պետ. ՀՀ-ից տարեկան մոտ 30.000 մարդ է արտագաղթում

PanARMENIAN.Net - Տարեկան միջինը մոտ 30.000 մարդ արտագաղթում է Հայաստանից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

«Եթե խոսենք արտագաղթի մասին, ապա 1992-94 թվականները մենք անվանում ենք զանգվածային արտագաղթի տարիներ, 1995-2001 թվականներին դեռևս բարձր էին արտագաղթի ծավալները՝ ունեցանք մոտ 250.000-ի հասնող բնակչության կորուստ, իսկ 2002-ից մինչև այս ժամանակահատվածը գրեթե նույն տարեկան մակարդակի վրա է արտագաղթը՝ մինչև 29-30.000», - նշել է Եգանյանը։

Միգրացիոն ծառայության պետը նկատել է, թե պայքարել արտագաղթի դեմ նշանակում է պայքարել այդ երևույթն առաջացնող պայմանների պատճառների դեմ, գրում է Aysor.am-ը։

Նա ընդգծել է, որ, ըստ հետազոտությունների, արտագաղթի առաջին հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական դաշտում է գտնվում։

ՀՀ բնակչությունը 2016-ին նվազել է 0.4%-ով:2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2.986.500 մարդ: 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2.998.600 մարդ, հուլիսի 1-ի դրությամբ՝ 2.995.100 մարդ:

Այսպիսով, 1 տարում ՀՀ բնակչությունը նվազել է 12100-ով կամ 0.4%-ով, կես տարում՝ 8600-ով կամ 0.28%-ով: 2015 թվականին ՀՀ մշտական բնակչությունը նվազել էր 12.000-ով կամ 0.4%-ով:

Ընդ որում, Երևանի բնակչությունը շարունակում է աճել. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 1.075.900 մարդ՝ 2016-ի հունվարի 1-ի 1.073.700 համեմատ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---