Ռ.Քոչարյան. Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու փորձերը «ոչ մի լավ բանի չեն հանգեցնի» 7 նոյեմբերի 2007 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում վերջին տարիներին նոր խաղացողներ են հայտնվել, սակայն տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու փորձերը «ոչ մի լավ բանի չեն հանգեցնի», հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հանդես գալով «Ալեքսանդրովի ինստիտուտում» դասախոսությամբ իր երկրի եւ ընդհանուր առմամբ կովկասյան տարածաշրջանի կյանքի մասին: «Ռուսաստանի դերի գնահատականը տարածաշրջանում կարող է տարբեր լինել: Սակայն օգտակար կլիներ չսրել իրավիճակը եւ դուրս չմղել այն երկրին, որն այդ տարածաշրջանում փորձ ու ազդեցություն ունի»: «Մեզ համար Ռուսաստանը կայունացնող գործոն է»,-ընդգծել է Հայաստանի նախագահը: Ընդ որում նա նշել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի փոխարինի Խորհրդային Միությանը եւ իշխող դեր չի տանի»: Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին` Ռ.Քոչարյանը «լավ զարգացած է» անվանել դրանք եւ նշել է, որ նրանք ներառում են «եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը, եւ տնտեսությունը, եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը»: Նրա խոսքերով, Ռուսաստանը դառնում է խոշորագույն ներդնողը Հայաստանում: «Երկկողմ հարաբերություններում ամեն ինչ բավականաչափ դրական է ընթանում»,-փաստել է Հայաստանի նախագահը: Դրա յուրօրինակ հաստատումն էր նրա ելույթը Հելսինկիում` պաշտոնական ելույթը նա ընթերցեց անգլերեն, իսկ մասնակիցների` Ֆինլանդիայի գիտական հանրության, Ֆինլանդիայում հայ համայնքի ներկայացուցիչների, լրագրողների հարցերին պատասխանեց ռուսերեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |