ԵԼՔ. Ընտրակաշառքից հրաժարված անապահով քաղաքացիները մոտ 15.000 դրամի օգնություն կստանան 8 մայիսի 2017 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ-ի հաղթանակի դեպքում, եթե սոցիալապես անապահով քաղաքացիները դիմում ներկայացնեն քաղաքապետարան և հայտարարեն, որ իրենք առանց ընտրակաշառքի են քվեարկել, ապա սոցիալական աջակցություն կստանան: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, որոշում են կայացրել ավագանում մեծամասնություն ձեւավորելուց հետո քաղաքի բյուջեում նոր հոդված ավելացնել: Երևան քաղաքի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրված քաղաքացիներին» կետը, գրում է Armtimes.com-ը: «Եթե անապահով քաղաքցին ներկայանա և կփաստի, որ ինքը հրաժարվել է ընտրակաշառքով քվեարկելուց, մոտ 15 հազար դրամի չափով օգնություն կստանա, և դա կլինի Երևանի քաղաքային բյուջեի ծախսային հոդված»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այսկերպ կձերբազատվեն ընտրակաշառքի արատավոր պրակտիկայից: ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների նախնական հաշվարկով նման սոցիալական վճարների գումարը կարող է հասնել մինչև 3 միլիարդ դրամի: Այս առաջարկի գաղափարը ԵԼՔ դաշինքի ավագանու թեկնածուների մոտ առաջացրել է քարոզարշավի շրջանակներում բակային հանդիպումների ժամանակ: «Մեր հաղթանակից հետո Երևան քաղաքի բյուջեի մուտքերն ավելանալու են: Ես կարող եմ տեղերը նշել՝ գույքահարկի թերհաշվառումը կվերացվի և բյուջե մուտքերը կմեծանան»,- նշել է Փաշինյանը: «Երևանի բյուջեի տերը Երևանի քաղաքացիներն են, և նրանք իրավունք ունեն քաղաքապետին հանձնարարել, որ բյուջեից սոցիալական նպատակների համար գումար վճարվի»,- ասել է քաղաքապետի թեկնածուն: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |