Նոյեմբերի 13-ին Հայաստան է ժամանում Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը12 նոյեմբերի 2007 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Բուլղարիայի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին, Երեւանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության, իսկ Մշակութային կապերի հայկական միությունում` Հայ-բուլղարական բարեկամության խմբի անդամների եւ բուլղարական համայնքի ներկայացուցիչների հետ: ԲՀ վարչապետը կլինի նաեւ Մատենադարանում, Պ. Յավորովի անվան N131 միջնակարգ դպրոցում, Երեւանի կոնյակի գործարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայցելի Գանձարան եւ Մայր տաճար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը |