// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արեգ Բալայանը PAN Photo-ից հաղթել է «Ավրորայի» լուսանկարչական մրցույթը

Արեգ Բալայանը PAN Photo-ից հաղթել է «Ավրորայի» լուսանկարչական մրցույթը

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին «Դալան» ցուցասրահում բացվել է «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտո ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Ավրորա» լուսանկարչական մրցույթին մասնակցած աշխատանքներ: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտնի դարձան «Ավրորա» լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները:

PAN Photo արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանի «Վերջապես հանգիստ» լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը: Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարյանը (Հայաստան)՝ «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի (Թաիլանդ) «Անագե պատերի հետևում» լուսանկարն է: Հատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետյանը (Հայաստան)՝ «Փախստական հայր ու որդին Արցախում» լուսանկարի և Աննա Կարոլին դե Լիման (Բրազիլիա)՝ «Ռաջաշտանցի տղան» լուսանկարի համար:

Արեգ Բալայանի հաղթած լուսանկարը

«Համոզիչ, կարեկցանքով լի և զգայուն. առաջին «Ավրորա» լուսանկարչական մրցույթին ներկայացված պատկերները գերող էին, դրանք մեզ ստիպում էին խորհել: Տարիներ շարունակ գնահատել եմ բազմաթիվ մրցույթներ, և այս մրցույթի լուսանկարներն առանձնանում էին իրենց իմաստային խորությամբ և կատարման որակով: Մրցույթը մեր բոլորի ուշադրությունն է հրավիրում աշխարհում խիստ կարևոր խնդիրների վրա», - ասաց մրցույթի ժյուրիի նախագահ Ջոն Սթենմայերը:

Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է 2500 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 և 1000 ԱՄՆ դոլարի պարգև:

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն է ճանաչվել Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն» անիմացիոն ֆիլմը (Կոլումբիա), երկրորդ տեղում Ազա Անդրեասյանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է (Հայաստան), երրորդ մրցանակին արժանացել է Եվգենի Վասիլցովը «Հայր» ֆիլմի համար (Ուկրաինա): Հատուկ մրցանակների են արժանացել Հայկ Կբեյանը՝ «Տոնածառ» ֆիլմի (Հայաստան) և Սանտյագո Արկոս Վեինտիմիան՝ «Պաղեստինի մաշկը» ֆիլմի (Էկվադոր) համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ չգիտի որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել
Ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի, տաք և արևոտ օրեր կլինեն
Ըստ Վահան Սարգսյանի, բարմենները միշտ առանց հավելումների լավ գազավորված ջրի կարիք ունեն
Տալլինի այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Դովլաթովը հուշատախտակ է փակցված