Facebook-ը հավելվածի միջոցով սննդի պատվիրման գործառույթ է գործարկել20 մայիսի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը հավելվածի և կայքի միջոցով սննդի պատվիրման գործառույթ է գործարկել: Ծառայությունը մատչելի է դեռևս միայն օգտատերերի մի մասին: Գործարկումը հնարավոր դարձավ Facebook-ի և առաքման Delivery.com և Slice կայքերի միջև համագործակցության շնորհիվ: Սնունդ պատվիրելու համար օգտատերը պետք է բջջային հավելվածում կամ սոցցանցի կայքում ընտրի համբուրգերի պատկերով նշված Order Food («Սնունդ պատվիրել») կետը, որը էջ կբացի սնունդ պատվիրելու համար հասանելի ռեստորանների ցանկով, գրում է «Աֆիշան» TechCrunch-ի վրա հղումով: Պարբերականը նշում է, որ գործառույթը մատչելի է միայն ԱՄՆ օգտատերերի մի մասի համար և կայուն չի աշխատում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ն աշխատում է մի գործառույթի վրա, որը հնարավորություն կտա տեսնելու Instagram-ի ծանուցումները: Դեռևս 2012-ին Facebook ընկերությունը գնել է Instagram-ը, ուստի գաղտնիք չէ, որ այդ ցանցերը սերտորեն կապված են: Արդեն վաղուց երկու սոցցանցի օգտատերերը կարող են շաղկապել իրենց աքաունթները և այդպիսով կիսվել Instagram-ի հրապարակումներով Facebook-ում և հակառակը: Photo: Reuters Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |