Երևանում ԼԳԲՏ թեմայով պաստառներ են տեղադրվել27 մայիսի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ են հայտնվել: Կարդացեք նաև՝ Քաղաքապետարան. ԼԳԲՏ անձանց թեմայով սոցիալական գովազդի պաստառներն ապօրինի են Պաստառներից մեկում երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող տղամարդկանց գրկախառնության նկար է, որտեղ գրված է. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»: Մյուս պաստառում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կոլաժ է ու գրված է. «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»: Եվ երրորդում պատկերված են երեք ձեռք, իսկ պաստառին գրված է. «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»:
Պաստառները ստեղծվել են 2017-ի մայիսին հրապարակված սոցիալական տեսահոլովակների հիման վրա: Հետագայում այլ պաստառներ էլ կլինեն, հայտնում է Փինք Արմենիա հասարակական կազմակերպությունը: Սոցիալական տեսահոլովակները և պաստառները պատրաստել են Action Studio-ն և Deem Communication-ը` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի և Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը |