Microsoft-ն ու ԱԿԲԱ բանկը կաջակցեն ՓՄՁ-ների թվայնացմանը30 մայիսի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության միջև մայիսի 30-ին գործակցության հուշագիր է ստորագրվել: Ստորագրված հուշագրով կողմերը պարտավորվել են զարգացնել Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված գործակցությունը: Մասնավորապես, նախատեսվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացվող բիզնես դասընթացներին ավելացնել նաև «Բիզնեսի թվայնացում» և դրա կիրառությամբ գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ դասընթացներ, հաղորդում է բանկի մարքեթինգի և զարգացման վարչությունը: Այս ամենին զուգահեռ՝ Բանկի sme.acba.am բիզնես պորտալում Microsoft-ի հետ համատեղ ստեղծվել է «Բիզնեսի թվայնացում» բաժին, որտեղ կտեղադրվեն բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութեր, թվայնացման առավելությունների, ընձեռվող նոր հնարավորությունները նկարագրող լուծումների վերաբերյալ խորացված տեղեկատվություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |