Ադրբեջանական բանակում ծառայող բողոքականները չե՞ն կռվի հայերի դեմ23 նոյեմբերի 2007 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Եթե պատերազմի վերսկսման դեպքում ադրբեջանական բանակում բողոքականներ լինեն, նրանք չեն պայքարի հայերի դեմ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Իսլամական համալսարանի ռեկտոր Հաջի Սաբիր Հասանլին «Մամուլն ու կրոնը» խորհրդաժողովում: Նրա խոսքերով, բողոքականներն անընդունելի են համարում պատերազմելը, ուստի չեն մասնակցի զինված պայքարին քրիստոնյաների դեմ: «Նման հարցերը պարտադիր պետք է հաշվի առնվեն Ադրբեջանի ռազմական համակարգում»,-ասել է Հասանլին: Նա հավելել է, որ Ադրբեջանում կա վահաբիզմի խնդիր, սակայն այդ հարցը չափազանցվում է ԶԼՄ-ներում: Ըստ Հասանլիի, ներկայումս հարյուրավոր երիտասարդներ են գտնվում վահաբիզմի եւ բողոքականության ազդեցության տակ: «Սակայն նախորդ տարիների համեմատ այժմ Ադրբեջանում կրոնական վտանգ չկա: Վահաբիզմը դա աղանդ չէ, այլ քաղաքական հոսանք է: Վահաբիզմը երբեք կրոնական աղանդ չի եղել եւ կապված չէ կրոնի հետ»,-նշել է Իսլամական համալսարանի ռեկտորը, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |