ՀՀ տրանսպորտի փոխնախարարն ազատվել է պաշտոնից

ՀՀ տրանսպորտի փոխնախարարն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից է ազատվել Արթուր Առաքելյանը:

Նա ազատվել է իր դիմումի համաձայն։

Արթուր Առաքելյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնում է նշանակվել 2014-ից, իսկ նախարարի տեղակալ էր 2013-ից 2014-ը:

2011-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս է: 2011-2013 թթ. - «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։ 2013 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

1993-1998 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագիտական հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։ 2007 թ. վերապատրաստվել է Կորեայի թվային հնարավորությունների և զարգացման գործակալությունում։

Տնտեսագիտության թեկնածու է (2009):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---