Գերմանիայում վերսկսվել է ռոք փառատոնը. Ահաբեկչական սպառնալիքի կասկածները չեն հաստատվել

Գերմանիայում վերսկսվել է ռոք փառատոնը. Ահաբեկչական սպառնալիքի կասկածները չեն հաստատվել

PanARMENIAN.Net - Գերմանիայի խոշորագույն Rock am Ring բացօթյա ռոք փառատոնը կշարունակվի նախապես հայտարարված ծրագրով: Կազմակերպիչները հայտարարել են այդ մասին փառատոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ կասկածները չեն հաստատվել:

Ոստիկանները հաստատել են, որ քննչական գործողությունները դադարեցվել են:

Փառատոնի առաջատար մասնակիցների թվում են Rammstein-ն ու System of a Down-ը:

Ըստ կազմակերպիչների, ոստիկանությունը թույլատրել է վերսկսել փառատոնը երկարատև որոնումներից և տարածքի զննությունից հետո, հայտնում է tjournal-ը:

Հունիսի 3-ին փառատոնի շրջանակում հանդես կգան Sum 41, Suicide Silence, Machine Gun Kelly խմբերը և ևս 30 երաժիշտ: Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցում է մոտ 85 խումբ և մենակատար:

Հունիսի 2-ին Գերմանիայի խոշորագույն Rock am Ring բացօթյա ռոք փառատոնն ընդհատվել էր ահաբեկչության սպառնալիքի պատճառով, որին հավաքվել է ռոքի 87.000 սիրահար: Մասնակիցներին և հանդիսատեսներին խնդրել են լքել տարածքը: Կազմակերպիչները հույս էին հայտնել, որ հունիսի 3-ին փառատոնը կշարունակվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---