Թբիլիսիում լրագրողները ֆլեշմոբ են անցկացրել՝ բողոքելով ադրբեջանցի լրագրողի առևանգման դեմ 6 հունիսի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում լրագրողները բողոքի ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի՝ Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի նիստի ժամանակ: Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլիի փաստաբանը հայտարարել է, որ նրա ձերբակալությունն ու արտահանձնումը Վրաստանի կողմից միջազգային նորմերի խախտում է, քանի որ քաղաքացին ենթակա չէ արտահանձնման, եթե նրան սպառնում է հետապնդում հայրենիքում: Մոտ 15 լրագրող, որոնք ներկա էին նիստին, միաժամանակ սև տոպրակներ են անցկացրել գլխներին և պարզել «Ազատություն Մուխթարլիին» և «Չեն անցնի» գրությամբ պաստառներ: Այդպես լրագրողները նստել են մոտ 15 րոպե, հետո լուռ հեռացել են նիստից: Կոմիտեի ղեկավարն ասել է, թե լրագրողների ուղերձը հասկանալի էր և մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն կոչ է անում որքան հնարավոր է արագ հետաքննել այդ գործը: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Դմիտրի Ցկիտիշվիլին լրագրողների ֆլեշմոբը օրինական է անվանել, գրում է «Գրուզիա Օնլայնը»: Սա վրաց լրագրողների առաջին բողոքի ակցիան չէ Մուխթարլիի առևանգումից հետո, բողոքի ակցիաներ են անցկացվել անվտանգության ծառայության, Թբիլիսիում և Քութաիսում խորհրդարանի շենքերի առջև: Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։ Թբիլիսիում ձերբակալվել են նաև ադրբեջանցի ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել: Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին: Ընթերցեք նաև.ԵԽ․ Բաքուն պետք է ազատի առևանգված լրագրողին, իսկ Թբիլիսին՝ հետաքննություն անցկացնի Ադրբեջանցի ընդդիմադիրների «ջարդ» Թբիլիսիում. Արտահանձնված ու ձերբակալվածներ կան Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |