Ադրբեջանցի ընդդիմադիրների «ջարդ» Թբիլիսիում. Արտահանձնված ու ձերբակալվածներ կան30 մայիսի 2017 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ձերբակալվել ու Ադրբեջանին է հանձնվել meydan.tv ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին: Ինչպես հայտնում է meydan.tv-ն, ուր աշխատում է Մուխթարլին, մայիսի 29-ին նա անհետացել էր ընկերների ու ծանոթների հորիզոնից. Կինը հայտնել էր, որ նրան, հնարավոր է, առևանգել են: Մուխթարլիի փաստաբան Նեյմաթ Քերիմլին հայտարարել է, որ նրա ձերբակալությունն ու արտահանձնումը Վրաստանի կողմից միջազգային նորմերի խախտում է, քանի որ, ըստ սույն նորմերի, քաղաքացին ենթակա չէ արտահանձնման, երբ նրան սպառնում է հետապնդում հայրենիքում: Թբիլիսիում ձերբակալվել են նաև ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել: Իր հերթին, Բաքվում ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Սևինջ Վագիֆգըզըն: Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |