Աշխարհի ամենաերկար զիփլայնը Հայաստանում պատրաստ կլինի հուլիսին

Աշխարհի ամենաերկար զիփլայնը Հայաստանում պատրաստ կլինի հուլիսին

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենաերկար զիփլայնը Ենոքավանի Yell Extreme Park-ում շահագործման կհանձնվի այս ամառ, լրագրողներին ասել է Yell Extreme Park նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

«Զիփլայնի ճարտարապետական հատվածը գրեթե պատրաստ է և միայն մի երկու հարց է մնացել լուծելու: Իսկ բուն շինարարությունը կսկսվի հունիսի 20-ին: Մենք նախատեսել ենք շինարարությունն ավարտել հուլիսի վերջին»,- ասել է Չիբուխչյանը:

Շուտով Արցախում ևս կլինի Yell Extreme Park: «Արցախում հրաշալի բնություն կա և մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար»,-ասել է նախագծի հեղինակը, գրում է Արցախպրեսը:

Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում մայիսի 4-ից հունիսի 2-ն անցկացվել է կոլեկտիվ դրամահավաք, որի արդյունքում հավաքվել է 22.165 ԱՄՆ դոլար:

«Yell Extreme Park» նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:

Նախագիծն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն:

ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող աշխարհի ամենաերկար զիփլայնը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը կտևի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---