ԵԱՀԿ ՄԽ. Մեր առաջարկությունները նոր նախաձեռնություն չեն 3 դեկտեմբերի 2007 - 14:27 AMT PanARMENIAN.Net - «Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության կողմերը կառուցողական բանակցություններ են վարում: Կան տարաձայնություններ, նրանք դեռեւս առկա են, սակայն կարող եմ ասել, որ երկու կողմերն էլ կառուցողական են գործում: Դա չի նշանակում, թե նրանք համաձայնվում են 100 տոկոսով: Բնականաբար, եթե համաձայնվեին, մենք կլինեինք գործընթացի ավարտական փուլում»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Մադրիդում կայացած հանդիպմանը արտգործնախարարների միջոցով առաջարկները կամ հիմնարար սկզբունքների վարկածը փոխանցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: «Վերջին 18 ամիսների ընթացքում մենք ԱԳ նախարարների եւ նախագահների հետ բարելավել ենք այդ սկզբունքները, եւ գտնում ենք, որ հասել ենք որոշակի արարողակարգի ավարտին մինչ ընտրությունները: Այժմ մենք փոխզիջման համար ամենալավ առաջարկներն ենք արել եւ ակնկալում ենք նախագահների պատասխանը: Սակայն դա նոր նախաձեռնություն չէ, դա նախաձեռնության ավարտն է, եւ այժմ, ինչպես ես արդեն ասացի, մենք սպասում ենք երկրների ղեկավարների պատասխանին»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |