ԶԼՄ-ներ. ՄՅՈւ-ն €200 կծախսի Ռոնալդուին վերադարձնելու համար

ԶԼՄ-ներ. ՄՅՈւ-ն €200 կծախսի Ռոնալդուին վերադարձնելու համար

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է վերադարձնել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, որն այժմ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում:

Ըստ El Confidencial-ի տեղեկությունների, ակումբը պատրաստ է 200 մլն եվրո վճարել պորտուգալացու տրանսֆերի համար: Առաջարկն առաջիկայում կուղարկվի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, գրում է Lenta.ru-ն:

Հունիսի 12-ին Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատել էր 112,4 մլն եվրո: Կազմակերպության կազմած վարկանիշում նա 11-րդ հորիզոնականում է: Առաջատարը «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն է 210,7 միլիոնով:

Հունիսի 7-ին հայտնի դրաձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը», ֆրանսիական ՊՍԺ-ն ու «Մոնակոն», ինչպես նաև չինական ակումբներից մեկը որոշել են 180 մլն եվրոյով գնել 32-ամյա հարձակվողին: Գործող պայմանագիրը «Ռեալի» հետ սպառվում է 2021-ի հունիսի 30-ին:

Ռոնալդուն «Ռեալի» կազմում է հանդես գալիս 2009-ից: Նրա համար իսպանական ակումբը 94 մլն եվրո էր վճարել «Մանչեսթեր Յունաթեդին»: Անգլիական թիմի կազմում նա խաղացել է 6 տարի, 3 անգամ դառնալով երկրի չեմպիոն, իսկ 2008-ին հաղթել է Չեմպիոնների լիգայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---