Լոնդոնում հրդեհից զոհվածների թիվը հասել է 30-ի16 հունիսի 2017 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում 24-հարկանի բազմաբնակարան շենքի հրդեհից զոհվածների թիվը հասել է 30-ի, 12 մարդ դեռևս կրիտիկական վիճակում է: Այդ մասին լրագրողներին է հայտնել ոստիկանության ներկայացուցիչ Ստյուրատ Քանդին: «Զոհերի քանակը հասել է 30-ի»,-ասել է Քանդին՝ հավելելով, որ ոստիկանությունը նախկինի պես ակնկալում է, որ զոհերի թիվը կաճի: Հիվանդանոցներում դեռևս 24 մարդ կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ, բրիտանական Sun թերթը 65 հոգուց բաղկացած ցուցակ է հրապարակել, որոնք կարող են անհետ կորած կամ զոհված լինել Լոնդոնում բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով: Կորած են համարվում 11-րդ հարկի, ինչպես նաև 14-23 հարկերի բնակիչները: Եվս 4 մարդու հարկերի համարները հայտնի չեն: Հրդեհը Լոնդոնի բազմահարկում բռնկվել էր հունիսի լույս 14-ի գիշերը: Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |